Սիրիայում 3 արտասահմանցի լրագրող է զոհվել՝ թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով |tert.am|
04:50 - 14 հոկտեմբերի, 2019

Սիրիայում 3 արտասահմանցի լրագրող է զոհվել՝ թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով |tert.am|

tert.am։ Երեք արտասահմանցի լրագրող է զոհվել սիրիական Ռաս էլ Այն քաղաքի մոտով անցնող ավտոշարասյան ուղղությամբ թուրքական ռազմական օդանավերի իրականացրած հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով քրդական աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, թուրքական օդուժի հարձակման հետևանքով ավելի քան 11 քաղաքացիական անձ է զոհվել:

Ավիահարվածների թիրախ դարձած ավտոշարասյունը սիրիական Ղամիշլի սահմանամերձ քաղաքից ուղևորվում էր Ռաս էլ Այն՝ լուսաբանելու ռազմական բախումների վայրում տիրող իրավիճակը:

Նշվում է, որ ուղևորների թվում էին արտասահմանյան ԶԼՄ-ները ներկայացնող լրագրողներ: Մասնավորապես, հաղորդվում է, որ ավտոբուսում եղել են անգլիացի և ֆրանսիացի թղթակիցներ, ինչպես նաև տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել