Հունաստանի վարչապետը հիասթափված է բյուզանդական տաճարը մզկիթի վերածելու Անկարայի որոշումից |shantnews.am|
13:55 - 12 մայիսի, 2024

Հունաստանի վարչապետը հիասթափված է բյուզանդական տաճարը մզկիթի վերածելու Անկարայի որոշումից |shantnews.am|

shantnews.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է, որ հիասթափված է բյուզանդական տաճարը՝ Խորայի վանքը, մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների որոշումից (Կարիե, Ստամբուլում), որը, նրա կարծիքով, հակասում է փոխըմբռնումն ամրապնդելու համատեղ ջանքերին։

Միցոտակիսը մայիսի 13-ին կայցելի Անկարա՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի՝ 2023 թվականի դեկտեմբերին Աթենք կատարած այցի։ Ավելի վաղ Հունաստանի վարչապետը հայտարարել էր, որ պատմական բյուզանդական տաճարն ու վանքը մզկիթի վերածելը վիրավորանք է, և նա այդ հարցը կբարձրացնի երկուշաբթի օրը Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։

«Ես շատ հիասթափված եմ բյուզանդական վանքը մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների վերջին որոշումից և Սուրբ Սոֆիայի վերաբերյալ նախորդ որոշումից (Ստամբուլի աշխարհահռչակ մզկիթը, մինչև Բյուզանդական կայսրության անկումը, քրիստոնյաների ամենամեծ տաճարն էր-խմբ): Այս որոշումները հակասում են փոխըմբռնման ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին»,- ասել է Միցոտակիսը Milliyet թերթին տված հարցազրույցում։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել