shantnews.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ և նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպումը՝ կողմերի զբաղվածության պատճառով։ Ասել է Էրդողանը հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում։
«Մեր այցը ԱՄՆ հետաձգվել է երկու կողմերի գրաֆիկների անհամատեղելիության պատճառով։ Ինչպես գիտեք, ԱՄՆ-ն ընտրությունների նախաշեմին է, և պարոն Բայդենի գրաֆիկն էլ ավելի ինտենսիվ է շարունակվում: Արտասահմանում նման այցեր տեղի են ունենում երկու կողմերի համար հարմար ժամանակահատվածում»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը գրավոր պատասխանել է Katemirini թերթի հարցերին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Անկարա այցի նախօրեին։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ԱԳՆ-ն, Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ նախատեսված էր մայիսի 9-ին, սակայն այն հետաձգվեց ավելի ուշ՝ «երկու կողմերի համար հարմար ժամանակացույցի անհամապատասխանության պատճառով»։
comment.count (0)