Կառավարությունը Սահմանեց ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը։
Սույն կարգով կարգավորվում են սոցիալական հարցերի ոլորտում լիազոր հանրապետական գործադիր մարմնի կողմից ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները:
Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման նպատակը՝ ընտանիքում բռնության դեպքերի տարածվածության և բռնությանը նպաստող գործոնների բացահայտման, ընտանիքում բռնության կանխարգելման, բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների ամփոփման միջոցով պաշտպանության և աջակցության տրամադրման ապահովումն է:
Տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով տեղեկատվութուն տրամադրող մարմինը Լիազոր մարմնին անձնական տվյալներ պարունակող տեղեկատվական փաթեթը ներկայացնում է թղթային՝ հրապարակման ոչ ենթակա դրոշմագրով։
comment.count (0)