Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները |lragir.am|
14:26 - 22 հոկտեմբերի, 2019

Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները |lragir.am|

lragir.am: Չնայած որ, ՀՀ վիճակագրական կոմիտեն սույն թվականի հուլիսի 15-ին պարզաբանում էր ներկայացրել շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշներին, սակայն վերջին օրերին մամուլում նորից անդրադարձ եղավ՝ այս անգամ 2019թ. հունվար-օգոստոսի ցուցանիշներին առ այն, որ ինչպե՞ս կարող է շինարարությունը նշված ժամանակաշրջանում աճի 4.4%-ով երբ ապրանքային բետոնի արտադրության ծավալը նվազել է 12%-ով:


Եվս մեկ պարզաբանում ստանալու նպատակով  լրատվական գործակալությունը դիմեց ՀՀ վիճակագրական կոմիտեի շինարարության վիճակագրության բաժնի պետ Մարիամ Պետրոսյանին:

 

– Նախ ինչպես նշեցիք, հարցին առավել մանրամասն պարզաբանում ներկայացվել է սույն թվականի հուլիսի 15-ին :

Ընդհանրապես ինչպես նշված էր նախորդ պարզաբանման մեջ շինարարության ծավալը (թողարկումը) բացի ցեմենտից, ամրաններից, բետոնից, քարից ու բազում այլ արտադրատեսակներից ներառում է բազմաթիվ այլ բաղադրիչներ շինմոնտաժային այդ թվում՝ ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, սարքավորանք, գործիք, գույք, այլ աշխատանքներ և ծախսեր, դրանից՝ ճարտարապետաշինարարական նախագծում: Տարբեր ժամանակահատվածներում դրանց տեսակարար կշիռները կարող են տարբերվել, երբեմն էլ էապես, ինչի արդյունքում բետոնի արտադրության նվազման պայմաններում անգամ շինարարության թողարկումը կարող է աճել:

Հարկ է նշել, որ բետոնի արտադրության ծավալները տարբեր ժամանակահատվածներում կարող են էապես տարբերվել նաև կախված տվյալ ժամանակահատվածում իրականացվող շինարարության ոլորտային առանձնահատկություններից: Այսպես, օրինակ՝ ճանապարհային շինարարության մեջ բետոնը հիմնականում օգտագործվում է Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրում, իսկ մյուս ճանապարհային շինարարության ծրագրերում դրա տեսակարար կշիռը շատ փոքր է: Էներգետիկայում բետոնի օգտագործումը նշանակալի է շինարարության սկզբնական փուլում:

Նույնը բնութագրական է նաև բնակարանային շինարարությանը: Ընդ որում, բնակարանային շինարարության մեջ ներքին և արտաքին հարդարման աշխատանքների արժեքային ծավալներն առավել մեծ տեսակարար կշիռ ունեն քան շինարարության սկզբնական փուլում օգտագործվող բետոնի ծավալը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել