Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը դեռ ոչ մի հրավիրյալից չի ստացել մերժում |armenpress.am|
11:02 - 25 հոկտեմբերի, 2019

Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը դեռ ոչ մի հրավիրյալից չի ստացել մերժում |armenpress.am|

armenpress.am: Ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը նիստերին մասնակցելու համար ոչ մի հրավիրյալ անձից մերժում չի ստացել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց հանձնաժողովի նախախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բոլորն էլ իրավունք ունեն չգալու, սակայն Ապրիլյան պատերազմի թեման այնքան զգայուն է, և նրա քաղաքական արժեքն այնքան մեծ է, որ ով չգա, կասկածների մի հսկա կծիկ կվերցնի իր վրա: Եվ այսօր հանձնաժողովը որևէ մերժում չի ստացել»,-ասաց Քոչարյանը:

Նա շեշտեց՝ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում իրենք թերի փաստաթուղթ չեն ներկայացնելու հանրությանը, ամեն ինչ լինելու է հիմնավորված, փաստաթղթավորված:

Անդրադառնալով հարցին, թե ով է լինելու հանձնաժողովի հաջորդ հյուրը՝ Քոչարյանը նշեց՝ պետք է մասնակցեր ներկայիս բարձրաստիճան զինվորական, սակայն քանի որ մասնակցությունը հետաձգվել է, նրա անունն այժմ հրապարակել հնարավոր չէ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել