lragir.am: Պետական կեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ ՊԵԿ քննչական վարչությունը Քննչական կոմիտեի կազմ տեղափոխելու գործընթացին իրենք համաձայն չեն։ Նա ասաց, որ հնարավորություն չի ունեցել արտահայտել իր կարծիքը, քանի որ վերջին պահերին է այդ որոշումը կայացվել։
«Դա որոշում էլ չէ, ռազմավարությամբ նախատեսված մտադրություն է, որ երեք տարվա ընթացքում պետք է իրականացվի։ Ինքնանպատակ չէ, որ Քննչական վարչությունն անպայման լինի ՊԵԿ-ի կազմում։ Մենք պետք է մի քանի գնահատական տանք՝ ՊԵԿ-ն իրավապահ մարմի՞ն է և արդյոք ՊԵԿ-ին քննչական գործառույթներ պետք են, թե պետք չեն։ Իմ կարծիքով՝ պետք է, բայց եթե երեք տարվա ընթացքում այնպիսի ռազմավարություն մշակենք, որ արդյունավետության առումով ճիշտ որոշումներ կայացնենք, կարող ենք նաև այլ իրավիճակ ունենալ։ Այս պահին ես ունեմ մտահոգություններ»,- ասաց Անանյանը։
comment.count (0)