Հայտարարագրման ժամկետը կսահմանվի նոյեմբերի 1-ը․ Նիկոլ Փաշինյան
14:52 - 31 հունվարի, 2025

Հայտարարագրման ժամկետը կսահմանվի նոյեմբերի 1-ը․ Նիկոլ Փաշինյան

Հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանվի նոյեմբերի 1-ը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Եթե մարդը պատշաճ դիմել է ID քարտ ստանալու համար և Կառավարության, այսինքն՝ ծանրաբեռնվածության պատճառով, ID քարտը չի ստացել, այս ժամկետներն իր համար կասեցվում են։

Բայց երբ ինքը ID քարտը ստանա 2026 թվականի հունվարին և լրացնի 2024, 2025 թվականների հայտարարագրերը, կստանա այդ թվականների սոցիալական կրեդիտները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ մինչ այժմ ժամկետը սահմանված էր մայիսի 1-ը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել