Քաղաքական ուժը պետք է գաղափարի շուրջ ստեղծել, ոչ թե ստեղծել ինչ-որ մի բան, հետո գաղափարներ լցնել. Սերգեյ Բագրատյան
11:57 - 18 հոկտեմբերի, 2019

Քաղաքական ուժը պետք է գաղափարի շուրջ ստեղծել, ոչ թե ստեղծել ինչ-որ մի բան, հետո գաղափարներ լցնել. Սերգեյ Բագրատյան

Ազգային ժողովում Կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Բարգացաճ Հայաստան խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը իր ելույթը սկսեց՝ շնորհակալություն հայտնելով հայկական ավանդական կոսւակցություններին:

«Շնորհակալություն հայտնենք նաև մեր պատմական, ավանդական քաղաքական ուժերին, որոնք, երկար տարիներ գործելով սփյուռքում, կարողացել են ոչ միայն քաղաքական միավորի տեքսը պահպանել մինչև այսօր ,այլ նաև հայապահպան հսկայական աշխատանք են կատարել: Կարծում եմ, որևէ այլ երկրի քաղաքական միավոր չի ունեցել նման հանձնառություն, և սա հետքրքիր է զուտ ուսումնասիրելու իմաստով և, ինչու չէ, նաև քննարկելու, թե արդյո՞ք այդտեղ չկան արդար մոտեցումներ, որոնք պետք է նաև փոխանցել նոր ձևավորվող քաղաքական ուժերի հենքում դնելու համար: Այս իմաստով շատ եմ կարևորում ավանդական կուսակցությունների ներկայությունը հայ ժողովրդի ողջ ընթացքի համար»,- ասաց նա:

Սերգեյ Բագրատյանը կարևորեց, որ այն կուսակցությունները, որոնք ստեղծվել են ու չեն մասնակցել ընտրություններին, ակտիվ գործեն: Նա նաև խոսեց կուսակցությունների ձևավորման գործընթացի մասին.

«Ձևավորման հարցում կոնկրետ առաջարկներ եմ արել, մասնավորապես՝ գործող օրենքով կուսակցությունները, որպեսզի գանցվեն, պահանջվում է, որ 100 հիմնադիր անդամ որոշում կայացնի համագումարով, և այդ պահին ունենան 800 անդամ: Ես առաջարկել եմ այդ թվերն իջեցնել և 50 հիմնադիր անդամով և 500 անդամով հնարավոր լինի գրանցել կուսակցությունը: Կարծում եմ՝ կարելի է նույնիսկ ավելի իջեցնել, որովհետև մենք եթե հիմա ուսումնասիրենք միջազգային փորձը, եվրոպական երկրներ կան, որ ընդամենը երեք հոգով կարելի են գրանցել այդ կուսակցությունը»: 

Սերգեյ Բագրատյանը նաև կարևորեց, որ կուսակցությունները ստեղծվեն կոնկրետ գաղափարների շուրջ:

«Ես անհասկանալի եմ համարում, որ կուսակցություն ենք ստեղծում, ոնց որ որևէ ընկերություն ստեղծելու գաղափարով մոտենանք, բայց քաղաքական ուժը պետք է գաղափարի շուրջ ստեղծել, ոչ թե ստեղծել ինչ-որ մի բան, հետո գաղափարներ լցնել, այլ այդ գաղափարի շուրջ հավաքվեն մարդիկ, որոնք իսկապես գեներացնում են այդ գաղափարները, և իրենց մեջ դա նստած է: Ասենք՝ մենք գտնենք հիմա աջ կենտրոնամետ գաղափարախոսությո՞ւն է  սպասարկում մեր ժողովրդի շահերը, սոցիալական ուղղվածությո՞ւնն է ավելի կարևոր, տնտեսական զարգացո՞ւմը, թե՞ լիբերալ հայացքներն են կարևոր, այսինքն՝ այս բոլորին պետք է ժողովուրդը պաատասխանի իր քվեով: Մենք ընդամենը գաղափարը պետք փոխանցենք ժողովրդին՝ ասելով, որ մենք սա ենք ցանկանում, և ժողովուրդը կորոշի՝ մեզ ինչքան ձայն տա, և ինչ ներկայություն ունենանք մենք խորհրդարանում»,- նշեց նա:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել