Կարեն Բրուտյանը ԱԱԾ չի հրավիրվել, որևէ քրեական գործով կարգավիճակ չունի
13:20 - 19 հոկտեմբերի, 2019

Կարեն Բրուտյանը ԱԱԾ չի հրավիրվել, որևէ քրեական գործով կարգավիճակ չունի

ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը ԱԱԾ չի հրավիրվել, հարցաքննության չի մասնակցել և որևէ քրեական գործով կարգավիճակ չունի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը:

«Ինչ վերաբերում է նրա կամ մյուս աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելուն, ապա դարձյալ տեղեկացնեմ, որ ՀՀ ֆինանսների նախարարությանը հայտնի չէ»,- գրել է Վարդանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել