Ես առաջարկել եմ և առաջարկում եմ հայտարարել արդար եւ ազնիվ մրցույթ․ ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օգլախչյան
06:50 - 24 սեպտեմբերի, 2019

Ես առաջարկել եմ և առաջարկում եմ հայտարարել արդար եւ ազնիվ մրցույթ․ ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օգլախչյան

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին Լոս Անջելեսի ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օգլախչյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերությանը։ 

Պարոն Օգլախչյանը մասնավորպես նշել էր․ «․․․«Առաջին ալիքի» ղեկավարությունը, առանց մրցույթ հայտարարելու, չնչին գումարով ԱՄՆ-ում վերահեռարձակման իրավունք է տվել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «ՊանԱրմ Ինք» մեդիահոլդինգին․․․»։

Սեպտեմբերի 20-ին վերոնշյալ հայտարարության վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ Արա Շիրինյանի գլխավորությամբ։ Պարզաբանմամբ մասնավորապես ասվում էր․ «․․․Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքը Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում վերահեռարձակվում է «ՊանԱրմ ինք» ընկերության միջոցով։ Վերահեռարձակման իրավունքի տրամադրումը ոլորտը կարգավորող իրավական ակտերով մրցույթ անցկացնելու պահանջ չի նախատեսում, հետևաբար Հանրային հեռուստաընկերությունն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք․․․»։

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Ռոբերտ Օգլախչյանն արձագանքեց ՀՌՀ խորհրդի պարազաբանմանը՝ նշելով հետևյալը․ «․․․Ես առաջարկել եմ եւ առաջարկում եմ հայտարարել արդար եւ ազնիվ մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված հեոուստաընկերությունները, անհատներ, բարերարներ և իհարկե այդ մրցույթին կմասնակցեմ ես նույնպես, և իմ առաջարկը չի փոխվել: Բնականաբար կներկայացվեն փաստաթղթեր, կտրվեն հիմնավորումներ ծախսերի մասին: Քանի դեռ ձեր պարզաբանումները հիասթափեցնող են, շարունակեք ձեր նախորդ պայմանագիրը, որը, ոչ միայն իմ, այլ նաև բազմաթիվ տեղեկացված մարդկանց տպավորությամբ կոռուպցիոն զործելաոճի բացառիկ օրինակ է, իսկ ձեր «մեծահոգի» առաջարկը առանց մրցույթի ինձ կամ որևէ այլ հեռուստաընկերության կամ անհատի Հ1-ի վերահեռարձակման իրավունք տալու մասին կարող է դիտարկվել որպես կոռուպցիոն նոր գործարք․․․»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել