«Սանիտեքի» աշխատակիցները նստացույց են իրականացնում կառավարության դիմաց՝ պահանջելով վարչապետի հետ հանդիպում |aysor.am|
11:33 - 27 սեպտեմբերի, 2019

«Սանիտեքի» աշխատակիցները նստացույց են իրականացնում կառավարության դիմաց՝ պահանջելով վարչապետի հետ հանդիպում |aysor.am|

aysor.am: «Սանիտեքի» աշխատակիցները «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի հետ նստացույց են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում:

«Նստացույցը սկսված է: Պահանջում ենք միայն պարոն Փաշինյանին, այլ մարդ չգա: Անժամկետ նստացույց ենք անելու մինչև Փաշինյանը իջնի և ասի՝ «ձեր գումարը փոխանցված է, գնացեք ստացեք այսինչ տեղից»», - ասաց Աղեկյանը:

Նա ավելացրեց՝ իրենց չի հետաքրքրում, թե «Սանիտեքն» ու քաղաքապետարանն ինչ մցրակցություն ու կռիվ ունեն, իրենք պահանջում են վճարել աշխատավարձերը:

Նշենք, որ ընկերության աշխատակիցները պահանջում են վճարել օգոստոս ամսվա աշխատավարձերը: Այս ժամանակահատվածի համար 930 աշխատակցի աշխատավարձի գումարը կազմում է 132 միլիոն դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել