Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ |panarmenian.net|
08:14 - 23 սեպտեմբերի, 2019

Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ |panarmenian.net|

panarmenian.net։ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և քննարկել ընթացիկ իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:

«Նյու Յորքում տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, իրավիճակը հակամարտության գոտում և, ընդհանուր առմամբ, համանախագահների առաջիկա պլանները»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան, հայտնում է Ինտերֆաքսը:

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայանալու է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որտեղ քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել