ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալիֆորնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Արթուր Վանեցյանի հայտարարության վերաբերյալ հարցին, ասաց․
«Պարոն Վանեցյանը իր Հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին։ Այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ և լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար՝ հայտարարություն է անում իր ղեկավարի, իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա։
Ես, իմիջիայլոց ասեմ, չեմ իմացել, որ այդ հայտարարությունը ԱԱԾ կայքում է տեղադրվել։ Սպա՞ն, այդպիսի բան անի՞, դա գիտե՞ք ինչ է։ Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը։ Այդպիսի բան վերջին անգամ արել են 91 թվականի պուտչիստները։
Փառք աստսո, նոր Հայաստանի կառավարությունն այն կառավարությունը չի, և Հայաստանի Հանրապետությունn այն երկիրը չէ, որտեղ կարող է նման բան տեղի ունենալ, բայց դա անարգանք է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նկատմամբ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի հանրությունը շատ հստակ այս երևույթին իր գնահատականը տվել է»։
comment.count (0)