Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագիրը խզելու համար որևէ նախադրյալ չկա. ՀԿԵ |aysor.am|
13:56 - 20 սեպտեմբերի, 2019

Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագիրը խզելու համար որևէ նախադրյալ չկա. ՀԿԵ |aysor.am|

aysor.am։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ) աշխատում է սովորական ռեժիմով:

«Պայմանագիրը խզելու համար որևէ նախադրյալ չկա», -  ասաց ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

Ավելի վաղ RTVI-ը հայտնել էր, որ «Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է խզել Հայաստանի հետ 2008 թ. կնքված «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիոն կառավարման համաձայնագիրը:

Այս մասին տեղեկությունը հաստատել են նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել