Բրէքզիթի կողմնակից լորդերը վայելում են Ծառուկյանի հյուրընկալությունը. Opendemocracy.net |lragir.am|
09:50 - 24 մայիսի, 2019

Բրէքզիթի կողմնակից լորդերը վայելում են Ծառուկյանի հյուրընկալությունը. Opendemocracy.net |lragir.am|

lragir.am: Opendemocracy.net կայքը ծավալուն հոդված է հրապարակել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի և բրիտանացի քաղաքական գործիչների կապերի մասին: Հոդվածի հեղինակը կայքի խմբագիր Թոմաս Ռոուլին է:

Հոդվածում գրված է, որ հայ օլիգարխը տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսել Մեծ Բրիտանիայի եվրոսկեպտիկ քաղաքական գործիչներին հյուրընկալելու համար: Գագիկ Ծառուկյանի հյուրերից են եղել Լորդերի պալատի անդամ լորդ Մոդը, նախկին պատգամավոր Ջեյմս Ուորթոնը, Եվրամիությունից դուրս գալու նախարարության ղեկավար Լորդ Քալանանը: Բոլոր գործիչները կողմ են հանդես գալիս, որ Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից:

«Փաստը, որ հակաեվրոպական քաղաքական գործիչները կանոնավոր կերպով հյուրընկալվում են Հայաստանի ամենահարուստ մարդու մոտ, լուրջ հարցեր է առաջացնում նրանց գործողությունների և մոտիվացիայի վերաբերյալ», – ասել է լեյբորիստ պատգամավոր Բեն Բրեդշոուն:

Կայքը, սակայն, գրում է, որ ապացույցներ չկան, որ բրիտանացի քաղաքական գործիչները լոբբինգ են արել Մեծ Բրիտանիայում Ծառուկյանի շահերն առաջ մղելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել