Մենք մտել ենք լուրջ փուլ. Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ |shantnews.am|
08:51 - 30 սեպտեմբերի, 2019

Մենք մտել ենք լուրջ փուլ. Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ |shantnews.am|

shantnews.am։ Սեպտեմբերի 30-ին՝ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստից հետո պատասխանելով լրագրողի հարցին, որ դռների հետևից լսելի էր թեժ քննարկումը, Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց.

«Մենք մտել ենք լուրջ փուլ, քննարկվում էին տեխնիկական հարցեր, իսկ թեժությունը լինում է վերևում»:

Նրա խոսքով՝ այսօրվա նիստին պաշտոնյաներ հրավիրված չէին, սակայն հաստատված ցանկով հրավիրյալների թիվը բավական մեծ է լինելու, և իրենք աշխատելու են, որ որևէ մեկը, ով կարող է կարևոր տեղեկություն տրամադրել Մարտի 1-ի դեպքերի մասին, հրավիրվի հանձնաժողով:

«Չեմ բացառում, որ ձեզ հետաքրքրող մարդիկ ևս հրավիրվեն», – ասաց նա:
Անդրադառնալով Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Հայկ Հարությունյանի ամենամեծ ճնշողը իր խիղճն էր, ոչ մեկը Հայկ Հարությունյանին չէր կարող ճնշել:

«Երկու անգամ ես հնարավորություն ունեցել եմ Հայկ Հարությունյանին լսելու փաստահավաք խմբի ժամանակ, ինքը եկել է, հասել է դռան մոտ, և իր ներքին կաշկանդվածությունը իրեն թույլ չի տվել, որ դուռը բացի, ներս մտնի:

Հայկ Հարությունյանը մինչև ոստիկանապետ դառնալը եղել է կալանավայրերի համակարգի մարդ, շատ դժվար է հոգեբանորեն այդ կառույցում ձևավորված սպայի համար պատկերացնել, որ մի օր կարող է հայտնվել կալանավայրում, եթե դատաքննության ընթացքում պարզվի, որ մեղավոր է», – նշեց Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել