Մարզպետ Տրդատ Սարգսյանը այս պահին չի հարցաքննվել. Նաիրա Հարությունյան |news.am|

10:41 - 02 հոկտեմբերի, 2019

news.am:

Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու դեպքի շրջանակներում այս պահին չի հարցաքննվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ ՆաիրաՀարությունյանը։

«Հարցաքննությունը, երբ նախաքննական մարմինը գտնի նպատակահարմար, անհրաժեշտություն կգտնի, այդ ժամանակ էլ կհարցաքննվի»,–նշեց նա։


Հարցին՝ այսօր չպիտի՞ հարցաքննվեր Տրդատ Սարգսյանը, ՆաիրաՀարությունյանը պատասխանեց. «Այս պահին նախաքննական մարմինը ունի պլանավորած քննչական գործողություններ, որ պիտի իրականացնի, տեղի կունենա այսօր թե վաղը, հստակ չեմ կարող ասել»։

ՔԿ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Վայոց Ձորում փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու միջադեպին մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը ստուգելու նպատակով Քննչական կոմիտեն առգրավել է դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք ծեծի են ենթարկել փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Ըստ ԶԼՄ-ների՝ ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին, նա տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել