Վրաց լրագրողը ճեղքել է անվտանգության աշխատողների «պատն» ու հարց ուղղել Պուտինին |aysor.am|

11:19 - 01 հոկտեմբերի, 2019

aysor.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ժամանակ նրան հարց տալու հնարավորություն ունեցավ միայն վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողը:

Վերջինս ճեղքեց անվտանգության աշխատողների «պատն» ու ՌԴ նախագահից հետաքրքրվեց՝ «ե՞րբ է Ռուսաստանը կատարելու պարտականությունն ու դուրս գալու օկուպացված տարածքներից»:

«Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտականությունները», - արձագանքեց Վլադիմիր Պուտինը:

Լրագրողը կոնկրետացրեց հարցը՝ «ե՞րբ», ինչին ՌԴ նախագահը պատասխանեց.

«Երբ մենք նման որոշում կկայացնենք»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել