Ռոհանին ԵԱՏՄ ներդրողներին առաջարկեց օգտվել Իրանի տարածքով տարանցման լայն հնարավորությունից |armenpress.am|
14:00 - 01 հոկտեմբերի, 2019

Ռոհանին ԵԱՏՄ ներդրողներին առաջարկեց օգտվել Իրանի տարածքով տարանցման լայն հնարավորությունից |armenpress.am|

armenpress.am։ Իրանն ակնկալում է ակտիվ համագործակցություն ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Այս մասին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշեց, որ համագործակցության համար նոր հեռանկարներ են բացվում:

«Ես ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել մասնակցելու Եվրասիական Բարձրագույն խորհրդի նիստին, որը կայանում է այս հրաշալի պատմական քաղաքում՝ Երևանում: Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս կարևոր միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և արժանավայել ընդունելության համար»,-ասաց Իրանի նախագահը:

Հասան Ռոհանին նշեց, որ ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի նիստը հնարավորություն է տալիս կարծիքներ փոխանակելու ազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ և հույս հայտնեց, որ քննարկումները կբերեն արժեքավոր արդյունքների:

Կարևորելով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները Իրանի նախագահը նշեց, որ Իրանը հակված է դիվերսիֆիկացնելու իր տնտեսական հարաբերությունները: Նա ընդգծեց Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, նշելով, որ այն քայլ է ուղղված բազմակողմանի առևտրային կառույցները ամրապնդելուն:
«Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս իրականացնել տարանցում տարբեր ուղղություններով:

Մենք ձգտում ենք օգտագործել այդ հնարավորությունները նպաստելու մեր երկրի տնտեսության, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացների կայուն զարգացմանը: Խոշոր ներդրումներով ձևավորվել են տարբեր երկաթգծային և ավտոմոբիլային միջանցքներ՝ թեթևացնելու տրանզիտային փոխադրումների գործընթացը:

ԵԱՏՄ-ն կարող է իր հնարավորություններն իրացնել տրանսպորտային ոլորտում սերտ համագործակցության պարագայում: Իրանը պատրաստ է առաջարկել լայն հարթակ տարբեր ուղղություններով: Ես հրավիրում եմ ԵԱՏՄ-ի ներդրողներին օգտվել առաջարկվող հնարավորություններից: Առաջարկում եմ ստեղծել աշխատանքային խումբ ինտեգրացիոն հնարավորություններն իրացնելու համար»,-ասաց Իրանի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել