Թեհրանում հրաժեշտ են տալիս Իսրայելի հարձակման հետևանքով զոհված բարձրաստիճան զինվորականներին ու գիտնականներին |armenpress.am|
14:17 - 28 հունիսի, 2025

Թեհրանում հրաժեշտ են տալիս Իսրայելի հարձակման հետևանքով զոհված բարձրաստիճան զինվորականներին ու գիտնականներին |armenpress.am|

armenpress.am: Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթանում է Իսրայելի հարվածների հետևանքով զոհված բարձրաստիճան զինվորականների, միջուկային ոլորտի գիտնականների և քաղաքացիական այլ անձանց հուղարկավորության արարողությունը։

Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվականը՝ մանրամասնելով, որ արարողությանը մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշիքանը։ 

Լրատվականի փոխանցմամբ՝ արարողությունն անցկացվում է երկրի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնական Էնղելաբ հրապարակում, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են՝ սգալու իսրայելական հարձակումների զոհ դարձած հայրենակիցներին։

«Նախագահ Փեզեշքիանը մասնակցել է Իրանի համար իրենց կյանքը զոհաբերած մոտ 60 անձանց հուղարկավորությանը»,-նշել է լրատվամիջոցը։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել