Պատգամավորը վերահաստատեց իշխանության դիրքորոշումը` ցանկացած բռնություն անընդունելի է |armenpress.am|
14:44 - 23 հունվարի, 2020

Պատգամավորը վերահաստատեց իշխանության դիրքորոշումը` ցանկացած բռնություն անընդունելի է |armenpress.am|

armenpress.am:   ՀՀ իշխանությունները ևս մեկ անգամ վերահաստատում են, որ բռնության ցանկացած դրսևորում, ցանկացած հիմնավորմամբ անընդունելի է իրենց համար: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը` անդրադառնալով «Էրեբունի պլազա»-ում կրակոցների միջադեպին:

«ՀՀ իշխանությունները ևս մեկ անգամ վերահաստատում են, որ բռնությունը մեր երկրում տեղ չունի, որ բռնության ցանկացած դրսևորում` անկախ որևէ տեսակի պատճառաբանությունից, չունի որևէ տեսակ արդարացում: ՀՀ իշխանություններն ունեն պողպատյա կամք` Հայաստանում կառուցելու բռնությունից զերծ հանրություն»,-ասաց Կոնջորյանը:

Նրա խոսքով` դեպքից հետո սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում աղավաղող, սպեկուլյատիվ հայտարարություններ են տարածվել: «Պղտոր ջրում ձուկ որսացողների մի նոր խումբ սկսել է նորից մանիպուլյացիաների միջոցով խեղաթյուրել կատարվածը և կապել այս կամ այն քաղաքական գործընթացների հետ: Բոլոր այդ ջանքերն ապարդյուն են, ՀՀ իրավապահ համակարգն ամբողջությամբ բացահայտելու է կատարվածը, և որ բռնությունը մեզ համար անընդունելի է` ցանկացած հիմնավորմամբ»,-ասաց նա ու կոչ արեց վստահ լինել իրավապահ մարմինների վրա, վստահեցրեց, որ իրենք այդ գործընթացը ամբողջությամբ պահում են ուշադրության կենտրոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել