Բռնությունների վերահսկման նպատակով ոստիկանական շենքերը կկահավորվեն տեսաձայնագրող սարքերով |24news.am|
16:39 - 22 հուլիսի, 2019

Բռնությունների վերահսկման նպատակով ոստիկանական շենքերը կկահավորվեն տեսաձայնագրող սարքերով |24news.am|

24news.am: Ոստիկանությունն առաջարկում է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի այլ դեպքերը կանխելու, բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով: Նման նախագիծ է ոստիկանությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Նախագծի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների և անմարդկային այլ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու և բացահայտելու համար»,- որպես հիմնավորում՝ հայտնել է ոստիկանությունը։ Ոստիկանությունը նախագծով առաջարկում է նաև կարգավորում ոստիկանության ծառայողների թույլատրելի նկարահանումների մասով։ Ըստ դրան, եթե ոստիկանության ծառայողը համազգեստով է, տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին, գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ծառայողական տրանսպորտային միջոցում, ապա տեսանկարահանում կամ տեսաձայնագրում իրականացնելու փաստն արդեն իսկ կանխատեսելի է քաղաքացիների համար և նախազգուշացնել անհրաժեշտ չէ, իսկ եթե ոստիկանության ծառայողը համազգեստով չէ, ապա այդ դեպքում ոստիկանը պետք է բանավոր կերպով պարտադիր նախազգուշացնի տեսանկարահանման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել