2008-ից հետո խլել են բիզնեսներս, բայց իրավապահ համակարգը այսօր էլ դիմադրում է հեղափոխությանը. բաց նամակ վարչապետին |armtimes.com|
08:21 - 23 հունվարի, 2020

2008-ից հետո խլել են բիզնեսներս, բայց իրավապահ համակարգը այսօր էլ դիմադրում է հեղափոխությանը. բաց նամակ վարչապետին |armtimes.com|

armtimes.com: Քաղաքացի Սամվել Հարությունյանը բաց նամակով դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նշելով, որ (Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական) Արտաշես Թումանյանի միջամտությամբ իրենից խլել են բիզնեսները, վստահեցնում է, որ այսօր էլ իրավապահ համակարգն ամեն ինչ անում է՝ կատարվածը չբացահայտելու համար: Նա համոզմունք է հայտնում, որ այդ համակարգը ոչ միայն դիմադրում է հեղափոխությանը, այլեւ պատերազմ է հայտարարել:

«Մեծարգո պարոն վարչապետ,

2008թ ազատագրական պայքարին վանաձորցի մասնակիցների հետ եղել եմ Ազատության հրապարակում, պայքարել եմ ակտիվ՝ առանց հետևանքներին նայելու, չնայած ունեցել եմ բավականին մեծ ունեցվածք, եղել եմ գործարար: Մեծ վիրավորանք եմ ապրել, երբ Սերժ Սարգսյանի վասալները օրը ցերեկով սկսել են գումար բաժանել, և իմ աշխատասենյակի պատին փակցրել եմ Սերժ Սարգսյանի նկարը, նրա ինքնարժեքի սիմվոլ 5000 դրամը և ամեն առավոտ բարևել եմ նրան՝ թքելով այդ նկարի վրա: Մեր շարժումը արնաթաթախ ջախջախելուց հետո ֆինանսապես օգնել եմ բանտում հայտնված զինակիցներիս բանտարկյալներից մեկի միջոցով, որի անունը կհայտնեմ Ձեզ:

Հարգելի պարոն վարչապետ,

մեր պայքարը, իհարկե, վերահսկվել է իշխանության կողմից, նաև դասական ձևով՝ մեր շարքերում «стукач»-ներ ապահովելով: Մեզ հետ պայքարի մեջ եղած անձանցից, ինչպես պարզվեց հետագայում «стукач»-ը Արտաշես Սամվելի Թումանյանն է եղել: Կարծում եմ մեզ ջախջախելուց հետո նրա կարիերայի վերածնունդը կասկած չի թողնում: Արտաշես Թումանյանը իր աշխատասենյակում ինձ տալիս էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթների սկավառակները, հորդորում էր անպայման բաժանել, ակտիվ լինել, չնայած ես նրա հորդորելու ոչ մի կարիք չունեի:

Ես ոչ մեկի զինվորը չեմ եղել, ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել մասնակցել եմ իմ քաղաքացիական պարտքի դրդումով և հպարտ եմ դրանով: Լեւոնականի դիմակը հանելուց հետո Արտաշես Թումանյանը իր հավատարմությունը Սերժի իշխանությանը ապացուցելու համար իր զեկուցումների հետ փոխանցել է համապատասխան ատյաններին իմ լուսանկարը, որտեղ ես նկարված եմ հինգ հազար դրամանոց Սերժի ֆոնի վրա: Անձամբ Սերժի վաղեմի թշնամի է հայտնաբերել:

Թե ինչ են անում սրա համար գործարար, լուրջ ունեցվածքի տեր մարդուն, դուք ինձնից լավ գիտեք պարոն վարչապետ: Իմ դեմ հարուցվել է 4 քրեական գործ, ինձ կալանավորել են և փակել Նուբարաշենում և միայն համոզվելով, որ իմ հայտարարարծ հացադուլը ձևական չի և կարող է լուրջ խնդիրներ առաջացնել իշխանության համար, ինձ բաց են թողել, սակայն դատել և հանցագործի պիտակ կպցրել: Իմ տունը խուզարկել են, անօրինական հարկային ստուգումների և կեղծիքներ պարունակող դատական հայցերի հիման վրա ինձնից խլել են Լեռնապատի ռիոլիտների հանքավայրը, երկաթուղային բեռնատար կայարան, «Կարատ» և «Կոնկուրենտ» ընկերությունները, «Ստանկոմետ» ընկերության իմ բաժնեմասը և այս բոլորը իշխանությունը հանձնարարել է կազմակերպել հենց Արտաշես Թումանյանին:

Շարունակությունը՝ armtimes.com։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել