tert.am: Սուդանում զինվորականները երկրի վարչապետ Աբդալլա Համդոկին տարել են անհայտ ուղղությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի տեղեկատվության նախարարությունից:
Տնային կալանքի տակ հայտնված Համդոկն ավելի վաղ կոչ էր արել երկրի բնակիչներին դուրս գալ փողոց և պաշտպանել հեղափոխությունը: Գերատեսչությունից հայտնում են, որ զինվորականները ճնշում են գործադրում վարչապետի վրա, որպեսզի վերջինս ռազմական հեղաշրջմանն աջակցող հայտարարություն անի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի շարք նախարարներ և քաղաքական գործիչներ են ձերբակալվել: Սուդանի ինքնիշխանության խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և վարչապետի հանդիպումից հետո վերջինս ևս հայտնվել էր տնային կալանքի տակ:
Զինվորականները շրջափակել են մայրաքաղաք Խարթումն ու անջատել ինտերնետ կապը, մինչդեռ ցուցարարները դուրս են եկել փողոց և մի քանի ճանապարհ փակել: Նրանք անվադողեր են այրում:
comment.count (0)