hetq.am: Կուբայի իշխող կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռաուլ Կաստրոն հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին։ Այդ մասին նշվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Ելույթ ունենալով Կոմունիստական կուսակցության 8-րդ համագումարում՝ Կաստրոն հայտարարել է, որ գոհ է, որ երկրի ղեկավարումը հանձնում է պատրաստված ղեկավարների, որոնց թվում է Կուբայի նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանելը։ Reuters գործակալությունը, հղում անելով Կուբայի պետական հեռուստատեսությանը, հայտնում է, որ Կաստրոն հաստատել է երկրի նոր ղեկավարությանն իշխանության փոխանցման փաստը։
Ավելի վաղ, արևմտյան մամուլը հայտնել էր, որ 89-ամյա Կաստրոն պատրաստվում է հեռանալ Կուբայի կոմունիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից։
comment.count (0)