Ռումինիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին |tert.am|
10:28 - 08 դեկտեմբերի, 2020

Ռումինիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին |tert.am|

tert.am: Ռումինիայի վարչապետ Լյուդովիկ Օրբանը խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո հայտարարել է հրաժարականի մասին: Օրբանը համապատասխան հայտարարությունն արել է հեռուստատեսությամբ, փոխանցում է EADaily-ն։

«Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ», - ասել է նա:

Ռումինիայում խորհրդարանական ընտրությունները կայացել են դեկտեմբերի 6-ին: Էքզիթփոլների տվյալներով՝ առաջատարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է, իսկ Օրբանի գլխավորած Ազգային-լիբերալ կուսակցությունը հայտնվել է երկրորդ տեղում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել