azatutyun.am: Հյուսիսային Մակեդոնիայում ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ՝ վարչապետի հրաժարականից հետո։
Զորան Զաևն իր հրաժարականի մասին հայտարարել է երեկ կայացած տեղական ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո: «Ես բերել եմ ազատություն և ժողովրդավարություն, իսկ ժողովրդավարությունը նշանակում է պատասխանատվություն ստանձնել», - ասել է նա։
Զաևի կառավարական կոալիցիան հավանություն է տվել լիբերալ-դեմոկրատական սկզբունքներին, ինչպես նաև Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրմանը:
Երեկվա ընտրությունների հիմնական մարտադաշտը մայրաքաղաք Սկոպյեն էր, որտեղ գործող քաղաքապետ Պետրե Շիլեգովը պարտվեց ընդդիմադիր «Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Մակեդոնիայի միասնության դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ Դանելա Արսովսկային։
Վարչապետն ավելի վաղ դիմել էր ընտրողներին՝ ընդգծելով, որ Սկոպյեի քաղաքապետի ընտրությունն առանցքային է իր քաղաքականության իրականացման համար:
Զաևը շնորհավորել է ընդդիմությանը տեղական ընտրություններում տարած հաղթանակների առթիվ։
Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
comment.count (0)