Եղիսաբեթ II-ը պաշտոնապես համաձայնություն է տվել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերմանը |news.am|
16:59 - 23 հունվարի, 2020

Եղիսաբեթ II-ը պաշտոնապես համաձայնություն է տվել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերմանը |news.am|

news.am:  Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը պաշտոնապես համաձայնություն է տվել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերմանը:

Թագուհու կողմից բրեքզիթի մասին օրենքի պաշտոնական հաստատումը երկրին թույլ է տալիս «հրաժեշտ տալ» իր մերձավոր հարեւաններին եւ առեւտրային գործընկերներին մի քանի տարի շարունակվող տարաձայնություններից հետո:


Ակնկալվում է, որ վաղը Բրյուսելում ԵՄ 2 բարձրաստիճան պաշտոնյաներ կստորագրեն բրեքզիթի մասին համաձայնագիրը, իսկ վարչապետ Բորիս Ջոնսոնը այն կստորագրի մոտ օրերս:

Սկզբնապես Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար ԵՄ կազմից 2019 թվականի մարտին, սակայն գործընթացը ձգձգվեց խորհրդարանի եւ կառավարության միջեւ դուրսբերման պայմանների շուրջ անհամաձայնությունների պատճառով:

2019-ի դեկտեմբերին Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում:

Հունվարի 9-ին Համայնքների պալատը հավանություն տվեց բրեքզիթի մասին օրինագծին, ապա փաստաթուղթն ուղարկեց Լորդերի պալատ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել