Պորոշենկոյին հարկադրաբար հարցաքննության կտանեն |factor.am|
14:35 - 21 հունվարի, 2020

Պորոշենկոյին հարկադրաբար հարցաքննության կտանեն |factor.am|

factor.am:   Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն առանց հարգելի պատճառի երեքշաբթի չի ներկայացել Հետաքննությունների պետական բյուրո (ՀՊԲ): Արդյունքում Բյուրոյի քննիչ Օլոգ Կորեցկին հայտարարել է նախկին նախագահին հարկադրաբար հարցաքննության բերելու մասին:

«Նշվել էր որպես վկա այսօր ժամը 10:30-ին հարցաքննության ներկայանալու անհրաժեշտության մասին: Սակայն նա առանց հարգելի պատճառների, չհաղորդելով որևէ պատճառի մասին, այսօր չի ներկայացել հարցաքննության: Համապատասխանաբար, քննիչները ներկայում անհրաժեշտ փաստաթղթերն են նախապատրաստում՝ Պորոշենկոյին հարկադրաբար հարցաքննության ներկայացնելու համար»,- ասել է Կորեցկին:

Ուկրաինայի նախկին նախագահն արդեն 27 անգամ ծանուցում ստանալուց հետո չի ներկայացել հարցաքննության: Պյոտր Պորոշենկոն անցնում է 16 քրեական գործով, որոնք նախաքննության տարբեր փուլում են: Նրան մեղադրում են պետական դավաճանության, ծառայողական դիրքը չարաշահելու, հանցավոր եկամուտներն օրինականացնելու, հարկեր չվճարելու, դատական իշխանությունը յուրացնելու փորձի հոդվածներով: Նրա նկատմամբ հետաքննությունն է սկսվել նաև «2016 թվականին Ռադայում կոալիցիայի բացակայության պայմաններում ապօրիաբար Ուկրաինայի նախարարների կաբինետ նշանակելու» գործով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել