Գազը մինչև ապրիլի 1-ը չի թանկանալու. փոխվարչապետը վերահաստատում է |armenpress.am|
14:16 - 22 հունվարի, 2020

Գազը մինչև ապրիլի 1-ը չի թանկանալու. փոխվարչապետը վերահաստատում է |armenpress.am|

armenpress.am:  Սահմանին Ռուսաստանից գնվող գազի գինը ողջ 2020թ. համար չի բարձրանա, իսկ սպառողի համար սակագնի փոփոխություն չի լինի մինչև ապրիլի 1-ը: Այս մասին հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին

«Կան պայմանավորվածություններ, և 2020թ. համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու, իսկ սպառողի համար սակագնի փոփոխություն չի լինի մինչև ապրիլի 1-ը: Չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո սակագնի բարձրացման հայտ կներկայացվի: Մեր բոլոր հարցերի պատասխանները կստանանք այն ժամանակ, երբ նման հայտ կներկայացվի»,- ասաց Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել