Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց |news.am|
15:05 - 28 հունվարի, 2020

Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց |news.am|

news.am:  «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն բերման էին ենթարկել թմրամիջոց ձեռք բերելու, պահելու կամ օգտագործելու կասկածանքով։

«Մեզ բերման են ենթարկել Նալբանդյան փողոցից՝ իմ մեքենայից։ Ես գալիս էի այստեղ՝ իմանալու, թե ինչու են բերման ենթարկել Նարեկ Մալյանին։ Մեզ էլ բերման ենթարկեցին՝ կասկածանքով, թե մենք թմրամիջոց ենք ձեռք բերել, պահում կամ օգտագործում ենք։ Ոստիկանները ենթադրել են, որ ես, գնելով թմրամիջոց, գալիս եմ Ոստիկանության 6-րդ վարչություն՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել Նարեկ Մալյանի հետ»,- ասաց Դանիելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել