ermenihaber.am։ Դեկտեմբերի 27-ին Կալիֆորնիայի դատարանը 37 տարի ազատազրկումից հետո բավարարել է Համբիկ Սասունյանի հայցը վաղաժամ ազատ արձակման մասին։ Լիբանանահայ Սասունյանը 1982-ին Լոս Անջելեսում գնդակահարել էր Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին, այնուհետև դատապարտվել ցմահ ազատազրկման:
Թուրքիայի արտգործնախարարությունը դատարանի որոշումը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել:
«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք այդ որոշումը, որը դեռ կարող է բողոքարկվել»։
Համբիկ Սասունյանը (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։ 1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած է եղել կարմիր լույսի տակ։
Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ Համբիկ Սասունյանը պատիժը կրում է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ամերիկյան դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը: Վաղաժամ ազատման մասին Սասունյանի պաշտպանների նախորդ հայցերը մերժվել էին։
comment.count (0)