Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է սկսել Պաշտպանության նախարարությունում |factor.am|
17:08 - 29 հունվարի, 2020

Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է սկսել Պաշտպանության նախարարությունում |factor.am|

factor.am:   Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է սկսել Պաշտպանության նախարարությունում: Տեղեկությունը հաստատեց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը: Նա  տեղեկացրեց, որ ՊՎԾ-ն Պաշտպանության նախարարությունում իրականացնում է վառելանյութի ձեռքբերման, վառելանյութի բնական կորուստների փաստացի տվյալների, ինչպես նաև շվաքարանների կառուցման աշխատանքների օրինականության ուսումնասիրություն:

ՊՎԾ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև նախարարության գնումները: Խոսքը վերաբերում է զինվորական և ծառայողական բնութագրերով կոշիկների և կիսաճտքավոր կոշիկների գնման գործընթացներին:

Ընթացքի մեջ է նաև ՀՀ պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ում իրականացվող ուսումնասիրությունը։ ՊՆ-ում ՊՎԾ-ն ստուգումները սկսել է նախորդ տարվա դեկտեմբերից: Նախատեսվում է այն ավարտել մեկ ամսից: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել