Երեխաների ապօրինի որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվեց |armtimes.com|
10:05 - 29 հունվարի, 2020

Երեխաների ապօրինի որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվեց |armtimes.com|

armtimes.com։ «Երեւանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվեց:

Այս մասին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել