Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանը կմնա ազատության մեջ |armtimes.com|
09:08 - 08 փետրվարի, 2020

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանը կմնա ազատության մեջ |armtimes.com|

armtimes.com։ Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանը կմնա ազատության մեջ։

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժել է Գարսանցյանին ազատ արձակելու որոշման դեմ Դատախազության բողոքը` միաժամանակ բավարարելով պաշտպանի բողոքը։

Գարսանցյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը մանրամասնեց, որ Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի դեկտեմբերի 20-ին բավարարելով նախաքննական մարմնի` Գարսանցյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդությունը, արձանագրել էր հիմնավոր կասկածի առկայություն, բայց միաժամանակ բավարարել պաշտպանի միջնորդությունը` թույլատրելի համարելով գրավի կիրառումը։ Այդպիսով, Գարսանցյանն ազատ էր արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Դատախազությունը Վերաքննիչ բողոք էր ներկայացրել ազատ արձակելու որոշման, իսկ պաշտպանը` հիմնավոր կասկածի առկայության դեմ։

Պաշտպան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով` ավելի վաղ նաեւ Առաջին ատյանի դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել Գարսանցյանի ձերբակալման որոշումը։

Անուշ Գարսանցյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Նույն քրեական գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակում է եւս չորս անձ։ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է երկու կամ ավելի երեխաների նկատմամբ եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք)։ Վերաքննիչ դատարանը օրերս մերժեl է Աբրահամյանին չկալանավորելու որոշման դեմ Դատախազության բողոքը, նա այժմ ազատության մեջ է։

Մերժվեց նաեւ գործով մյուս մեղադրյալ` քաղաքացի Դիանա Գրիգորյանին չկալանավորելու որոշման դեմ Դատախազությանբողոքը։ Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու կամ ավելի երեխաների առք ու վաճառքի փորձը):

Շարունակություն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել