Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը «Սանասարյան հան» շենքի իրավունքների համար |tert.am|
06:27 - 25 հունվարի, 2020

Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը «Սանասարյան հան» շենքի իրավունքների համար |tert.am|

tert.am։ Թուրքիայի կառավարությանը կից Հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլում գտնվող հայկական Սանասարյան տուն (Sanasaryan Han) անշարժ գույքի համար 35 տարով վարձակալության մրցույթ էր կազմակերպել: Այս մասին տեղեկացնում է bianet.org կայքը:

Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել ժամանակին հայ համայնքին պատկանող, հետագայում բռնագրավված շինության վերաբերյալ: Ներկայումս շինության սեփականության իրավունքը վիճարկվում է Թուրքիայի սահմանադրական դատարանում:

Պատրիարքարանը հայտարարության մեջ նշել է, որ դատական գործընթացի ավարտից առաջ Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից հայտարարված մրցույթը հակաօրինական է:

Ընդգծվել է, որ մրցույթն ու դրան հաջորդող փուլերը ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ հայ համայնքի իրավունքները վերականգնելու պահանջի վրա:

Այժմ որոշում է կայացվել, որ հայկական այս շինությունը շահագործվելու է որպես 5-աստղանի հյուրանոց: Շենքի վերակառուցման համար տեղի ունեցած մրցույթում հաղթած կազմակերպությունն իրավունք է ստացել շենքը շահագործել որպես հյուրանոց 35 տարի ժամկետով:

«Սանասարյան հան» շինությունը կառուցվել է 1881 թվականին ստամբուլում`էրզրումահայ բարերար և վաճառական Մկրտիչ Սանասարյանի կողմից: Շենքի ստեղծման նպատակն է եղել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտներ ապահովելը:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել