Կառավարությունը որոշեց ստեղծել «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ մի շարք ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում
07:52 - 30 հունվարի, 2020

Կառավարությունը որոշեց ստեղծել «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ մի շարք ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում

Կառավարությունը որոշեց «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» և «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Նախատեսվում է «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վերապահել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

  • լաբորատոր հետազոտությունների և անալիզների իրականացում. Գործող լաբորատորիայի հագեցվածության մակարդակը ապահովում է ոլորտին բնորոշ հետազոտությունների իրականացում՝ ապահովելով ինչպես պետական սեփականություն հանդիսացող ռեսուրսների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, այնպես էլ ֆինանսական ճկուն համակարգի առկայություն, ինչը բնորոշ է նաև զարգացած երկրների ոլորտում գործող համապատասխան կառույցների գործունեությանը։
  • հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմում և տրամադրում.
  • ստորերկրյա ջրերի հանքավայրերի լոկալ կամ փոքր տեղամասերում սահմանափակ տեխնածին գործոնների ազդեցությամբ ձևավորվող ստորերկրյա ջրերի ռեժիմի հատուկ դիտողական ցանցի դիտակետերում ջրերի քանակի և որակի ուսումնասիրությունների իրականացում,
  • հիդրոօդերևութաբանական տեղեկատվության տրամադրում և մասնագիտացված հիդրոօդերևութաբանական ծառայությունների մատուցում.
  • մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումներ և համապատասխան տեղեկատվական ծառայությունների մատուցում,
  • աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել