Գործադիրը հավանություն տվեց կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում ՝
օրենսդրորեն ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից,
սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ,
նախատեսել դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացումը,
սահմանել հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ` նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով,
նախատեսել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները,
սահմանել բժշկական օգնության և սպասարկման պայմանները,
սահմանել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների իրականացման կարգը և պայմանները, սահմանել ֆիզիկական ուժի հասկացությունը՝ հիմք ընդունելով Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) կողմից 2017 հատատված ստադարտները,
սահմանել ընտանեկան բժշկի կողմից հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման հնարավորություն՝ առողջապահության նախարարի հրամանով սահմանված հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալի և կարգի շրջանակներում,
Առաջարկվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հոգեբուժական օգնությունը և սպասարկումը տրամադրել վճարովի հիմունքներով, բացառությամբ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերի:
գործող մեխանիզմներ սահմանել՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը համահունչ դարձնելով նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային:
comment.count (0)