Կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ կանխելու համար ուժեղացված հսկողություն է «Զվարթնոց» օդանավակայանում |armenpress.am|
14:24 - 30 հունվարի, 2020

Կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ կանխելու համար ուժեղացված հսկողություն է «Զվարթնոց» օդանավակայանում |armenpress.am|

armenpress.am:   Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար ՀՀ ժամանող բոլոր ուղևորների ջերմությունը հեռահար կերպով չափվում է՝ անկախ նրանից, թե իրենք որտեղից են ժամանում և առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Չինաստանից ժամանող ուղևորներին:


Այս մասին հայտնեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Զվարթնոց միջազգային օդանավակայանի սանիտարաբժշկական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը:

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Չինաստանից Հայաստան ժամանող ուղևորներին՝ անկախ նրանց քաղաքացիությունից. նրանց ցուցակները մենք նախապես ունենում ենք: Իրականացնում ենք ՀՀ ժամանող բոլոր ուղևորների ջերմաչափում, նաև՝ հակահամաճարակային կոմպլեքս միջոցառումներ: Մենք կատարում ենք առաջին քայլը, հայտնաբերում ենք և տեղեկացնում ԱԱՏՄ-ին ու Առողջապահության նախարարությանը»,- նշեց Կարապետյանը և հավելեց, որ հետագա հսկողությունն իրականացնում են տվյալ գերատեսչությունները:

Նրա խոսքով՝ Չինաստանից ժամանող ուղևորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են, ովքեր այդ երկրում են գտնվել տարբեր պատճառներով:

Բժիշկ-համաճարակաբանը շեշտեց, որ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածի դեպքում, անձից նմուշ կվերցվի, կուղարկվի համագործակցող երկրների այլ լաբորատորիաներ, որպեսզի պարզեն, արդյոք նրանք վարակված են, թե ոչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել