Թուրքիայի զինուժը կորուստներ է կրել Սիրիայի Իդլիբ նահանգում |ermenihaber.am|
06:32 - 03 փետրվարի, 2020

Թուրքիայի զինուժը կորուստներ է կրել Սիրիայի Իդլիբ նահանգում |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի կառավարական օդուժի կողմից փետրվարի 3-ին իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով Թուրքիայի զինուժը Իդլիբ նահանգում մարդկային կորուստներ է կրել:

Թուրքիայի պաշտպանության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական բանակի 4 զինծառայող է զոհվել, իսկ 9 զինծառայող՝ վիրավորվել:

Նշվում է, որ թուրքական այդ զորախումբն Իդլիբ էր ուղարկվել բախումները կանխելու նպատակով: Աղբյուրի փոխանցմամբ` թուրքական բանակը պատասխան կրակ է բացել Սիրայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել