Բելառուսի տարածքով ռուսական նավթի տարանցման գինը փետրվարի 1-ից կբարձրանա 6 տոկոսով |armtimes.com|
05:30 - 31 հունվարի, 2020

Բելառուսի տարածքով ռուսական նավթի տարանցման գինը փետրվարի 1-ից կբարձրանա 6 տոկոսով |armtimes.com|

armtimes.com: Փետրվարի 1-ից Բելառուսի տարածքով ռուսական նավթի եւ նավթամթերքների տարանցման սակագինը կբարձրանա ավելի քան 6% -ով:

Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի Հակամենաշնորհային կարգավորման եւ առեւտրի նախարար Վլադիմիր Կոլտովիչը, հայտնում է բելառուսական Belta գործակալությունը:

Նախարարի փոխանցմամբ, ռուսաստանցի կոլեգաների հետ այս հարցի շուրջ վարած բանակցություններն ավարտվել են անարդյունք:

«Շոշափելի արդյունք չի գրանցվել, հետեւաբար, ուժի մեջ է մտնում հրահանգի հոդվածը, որի համաձայն կիրառվում է նավթի տարանցման սակագների բարձրացման կարգը: Սա Ռուսաստանի Դաշնության կանխատեսմամբ սահմանված գնաճի միջին տարեկան տոկոսադրույքն է, որը բարձրացվել է 3 տոկոսային կետով», - ասել է գերատեսչության ղեկավարը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել