Վարչապետը չի խախտել Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը. Բադասյան |armenpress.am|
09:12 - 01 փետրվարի, 2020

Վարչապետը չի խախտել Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը. Բադասյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի խախտել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը։

Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իր ելույթում, արդյոք, չի՞ խախտել Թովմասյանի անմեղության կանխավարկածը, դրա մասին է խոսել նաև Թովմասյանի պաշտպանը, Բադասյանը պատասխանեց.

«Ոչ, ես հետևել եմ վարչապետի՝ Կապանում ունեցած ելույթին, ինքը հղում է կատարել մեղադրանքին և հետո մեղադրանքի բովանդակությանը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Սահմանադրական դատարանը օկուպացվել է Հրայր Թովմասյանի ու մի խումբ անձանց կողմից, իսկ հունվարի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ անառարկելի փաստ է այն, որ Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել