ՀԱՕԿ-ն ավելի քան 120 մլն դրամ է ստացել պետությունից. եւս 27 մարզական կազմակերպություն ֆինանսավորում է ստացել |armtimes.com|
07:00 - 07 փետրվարի, 2020

ՀԱՕԿ-ն ավելի քան 120 մլն դրամ է ստացել պետությունից. եւս 27 մարզական կազմակերպություն ֆինանսավորում է ստացել |armtimes.com|

armtimes.com։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 120 մլն 888 հազար 800 դրամ պետական ֆինանսավորում է ստացել: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Նշվում է, որ գումարը նախատեսված է 2020 թ. Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերի Հայաստանի մարզական պատվիրակության նախապատրաստման եւ մասնակցության ապահովման համար:

Նախարարությունը ֆինանսավորում է հատկացրել եւս 4 մարզական կազմակերպությունների: Հայաստանի շախմատի ակադեմիան ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման համար ստացել է 164 մլն 823 հազար դրամ: Հայաստանի կույրերի միավորումը 2020 թ.հաշմանդամային սպորտին առնչվող ծառայությունների իրականացման համար ստացել է 1 մլն դրամ: Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնը սպորտային բժշկության եւ հակադոպինգային հսկողության ծառայություններ իրականացնելու համար ստացել է 132 մլն 636 հազար 300 դրամ: Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեին ադապտիվ սպորտին առնչվող ծառայությունների իրականացման համար տրամադրվել է 12 մլն 652 հազար 900 դրամ:

Բացի այս կազմակերպություններից՝ հայտնի է դարձել մարզական եւս 23 ֆեդերացիաների 2020 թ. ֆինանսավորման չափը: Գումարները ֆեդերացիաներն օգտագործելու են այս տարվա ընթացքում Հայաստանի առաջնությունների անցկացման, ինչպես նաեւ միջազգային մրցաշարերին մարզիկների նախապատրաստությունն ու մասնակցությունն ապահովելու համար:

Հայաստանի շախմատային ֆեդերացիա - 70 մլն 300 հազար դրամ

ՀՀ բասկետբոլի ֆեդերացիա - 40 մլն դրամ

Գեղասահքի ֆեդերացիա - 14 մլն 717 հազար 500 դրամ

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել