Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի գործընկերոջ հետ, տեղեկացել ՀՀ քաղաքացու վիճակի մասին
11:06 - 06 փետրվարի, 2020

Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի գործընկերոջ հետ, տեղեկացել ՀՀ քաղաքացու վիճակի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի հետ:

Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկու երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային և միջազգային ջանքերը: Նախարար Թորոսյանը իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Հայաստանի քաղաքացիներից մեկին ղազախական ինքնաթիռով Վուհան քաղաքից Նուր-Սուլթան տեղափոխելու, ինչպես նաև նրա կեցությունը և բուժօգնությունը կազմակերպելու համար` մինչև վերջինիս Հայաստան վերադառնալը:

Նախարարները խոսել են նաև ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների առողջապահական օրակարգի հարցերի շուրջ և հատկապես ծխախոտային արտադրատեսակների միասնական կարգավորման վերաբերյալ:

Գործընկերներն արձանագրել են, որ առաջնորդվում ենք միջազգայնորեն ընդունված և հաստատված նույն մոտեցումներով և սկզբունքներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել