Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում սանձել թուրքական ռեժիմի ագրեսիվ գործողությունները |news.am|
19:30 - 11 փետրվարի, 2020

Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում սանձել թուրքական ռեժիմի ագրեսիվ գործողությունները |news.am|

news.am: Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում անհրաժեշտ միջոցներ կիրառել, որպեսզի սանձվեն թուրքական ռեժիմի ագրեսիվ գործողությունները, նրա կողմից Սիրիայում եւ Լիբիայում ահաբեկիչների անսահման աջակցությունը։ Այս մասին ասվում Է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՍԱՆԱ-ն։

«Թուրքական ռեժիմը շարունակում է Սիրիայի տարածքի ինքնիշխանության եւ անձեռնմխելիության դեմ ագրեսիան՝ ավելի շատ ռազմական ուժ քաշելով Իդլիբ եւ Հալեպ, հարձակվելով բնակելի թաղամասերի եւ սիրիական զինվորականների դիրքերի վրա՝ փորձելով փրկել իր գործիքներին՝ ահաբեկչական խմբավորումներին, որոնք պարտություն են կրում Սիրիական բանակի ճնշման ներքո։

ԱԳՆ-ի հայտարարության մեջ հաստաված է, որ Թուրքիայի ագրեսիան չի հանգեցնի ահաբեկչական կազմակերպությունների վերածննդին, իսկ սիրիական բանակի զինվորականները կշարունակեն հետապնդել մնացած զինված խմբավորումներին՝ մինչեւ նրանց լիակատար ոչնչացումը եւ իր երկրի տարածքի լիարժեք վերահսկումը վերականգնելը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել