Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի արևմուտքում գտնվող Հան-Ասալ բնակավայրը |tert.am|
22:00 - 11 փետրվարի, 2020

Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի արևմուտքում գտնվող Հան-Ասալ բնակավայրը |tert.am|

tert.am: Սիրիական բանակը «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ դաժան մարտերի արդյունքում ազատագրել է Հալեպ նահանգի արևմուտքում գտնվող Հան-Ասալ բնակավայրը: 

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական բանակը 2012 թվականից ի վեր առաջին անգամ վերականգնել է ամբողջական վերահսկողությունը Դամասկոս-Հալեպ միջազգային ավտոմայրուղու նկատմամբ և պայքար է մղում մայրուղուց հյուսիս-արևմուտք ընկած Հան-Ասալի շրջանում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ սիրիական զինված ուժերի հրամանատարությունը հայտնել էր Հալեպ և Իդլիբ նահանգներում ավելի քան 600 քառ կմ մակերեսով տարածքի ազատագրման մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել