Ալեն Սիմոնյանը բացառում է մինչև հանրաքվեն ՍԴ յոթ անդամների հրաժարական տալը |armenpress.am|
13:56 - 12 փետրվարի, 2020

Ալեն Սիմոնյանը բացառում է մինչև հանրաքվեն ՍԴ յոթ անդամների հրաժարական տալը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը բացառում է, որ մինչև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն Սահմանադրական դատարանի յոթ անդամները հրաժարական տան:

Այս մասին Սիմոնյանն ասաց փետրվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե կկայանա՞, արդյոք, հանրաքվեն՝ նրանց հրաժարականի դեպքում:

«Ենթադրում եմ, որ հանրաքվեն, այնուամենայնիվ, կկայանա: Ինչ արդյունքներ կլինեն, չեմ կարող ասել: Բացառում եմ, որ բոլորը հրաժարական կտան: Չեմ կարծում, որ բոլորը նման համարձակ քայլի կգնան»,- ասաց Սիմոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել