Այսօր Արցախի պահպանողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Կլիմի Բաբայանի գրանցման փաստաթղթերը, ինչպես նաեւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար Արցախի պահպանողական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման փաստաթղթերը: Այս մասին տեղեկանում ենք Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան էջից:
Բաբայանն առաջադրված 4-րդ թեկնածուն է: Մինչ այդ իրենց փաստաթղթերն էին ներկայացրել Մասիս Մայիլյանը, Վիտալի Բալասանյանը և Ռուսլան Իսրայելյանը:
comment.count (0)