Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ
14:34 - 15 փետրվարի, 2020

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու հետ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, շահագրգռված է եվրոպական երկրների հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարով:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը  կարող է շատ հետաքրքիր վայր լինել ներդրողների համար, որոնք  ցանկանում են հասանելիություն ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկային: Իհարկե, շատ օգտակար կլինի կապել մեր բիզնես համայնքներին, որպեսզի նրանք տեսնեն՝ ինչ հնարավորություններ կարող են գտնել թե՛ Մակեդոնիայում, թե՛ Հայաստանում»,- ասել է ՀՀ վարչապետը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել